Volkswagen կոնցեռնը ծրագրում է ներկայացնել հնդկական շուկայի համար նախատեսված Vento-ի արդիականացված տարբերակը: Ռուսաստանում այս մոդելը վաճառվում է Polo Sedan անվանումով:
Սեդանն ունենալու է նորացված առջեւ եւ հետեւի լուսարձակներ, ռադիատորի ճաղավանդակ եւ այլն: Բացի այդ, ըստ Zig Wheels-ի, փոքր-ինչ փոխվելու է նաեւ VW Vento-ի սրահը:
Հնդկաստանում այն ցուցադրվելու է այս տարվա սեպտեմբերին: Ավելի ուշ Volkswagen Polo Sedan-ը, ամենայն հավանականությամբ, նույնպես արդիականացնելու են, սակայն առայժմ հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա:
Այսօր սեդանը Ռուսաստանում առաջարկվում է 1.6 լիտրանոց բենզինե շարժիչով՝ 85 կամ 105 ձիաուժ հզորությամբ: Polo Sedan-ի գինը տատանվում է 469.000-ից մինչեւ 679.000 ռուբլու սահմաններում:





























