Բրազիլիայում ինտերնետ-վաճառքի են հանվել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլային խմբի խաղացողների տեսքով վուդու տիկնիկներ։ 15 սմ երկարությամբ եւ առաջարկվող հինգ ասեղներով տիկնիկներն արժեն 5,6 դոլար։

Ամենամեծ պահանջարկն ունեն արգենտինացիների տեսքով տիկնիկները, սակայն բրազիլացիները գերադասում են Արգենտինայի հավաքականի մարզիչ Դիեգո Մարադոնային։ Պահանջարկ ունեն նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների անդամներին նմանվող տիկնիկները։

Տիկնիկներ ստեղծողների կայքէջի նշանաբանը հետեւյալն է. «Խրիր ասեղները՝ լավագույն համոզմունքներից ելնելով»։