Դանիացի նկարիչ Ֆլորենի Հոֆմանը, ով Թեմզայի վրա 2012թ.-ին հսկա բադ էր ստեղծել, դարձյալ ուրախացրել է Լոնդոնի բնակիչներին ու հյուրերին 20- մետրանոց գետաձիով:

Այն հնարավոր կլինի տեսնել բրիտանական մայրաքաղաքում՝ Թեմզայի վրայով շրջելով:

«Հիպոպոթեմզն», ինչպես արդեն կնքել են դանիացի վարպետի նոր գլուխգործոցը, հասել է Ռիվերսայդ Գարդեն:

Հոֆմանը հայտնի է իր մեծ քանդակներով, որոնց թվում է ռետին բադիկը, որը 2007թ.-ից շրջում է աշխարհի խոշոր քաղաքաներով: Որպես կանոն, նկարչի ստեղծագործություններն իրենցից կենցաղային իրեր են ներկայացնում: Սակայն այս անգամ Հոֆմանի գլուխգործոցն արտացոլում է Թեմզա գետի պատմությունը, որը ժամանակին լի էր գետաձիերով:

Իրադարձությունը նշանավորում է Լոնդոնի համար 30-օրյա զվարճալի ծրագիրը սեպտեմբերին: Ծրագրում ներառված են երաժշտական եւ գեղարվեստական փառատոններ, ինչպես նաեւ բազմաթիվ միջոցառումներ, որոնք կազմակերպել են բարեգործական հիմնադրամներն ու կամավորական կազմակերպությունները:

Թեմզայի վրա հայտնված հսկա բադիկը զվարճացրել է լոնդոնցիներին