Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը երկրպագում է Գերմանիայի հավաքականին: Նա դիտել է Գերմանիա-Գանա հավաքականների հանդիպումը, որում տարած հաղթանակը թույլ տվեց գերմանացիներին շարունակել պայքարը 1/8-րդ եզրափակչում:
«Երեկ երեկոյան, խաղից առաջ Սուրբ հայրը զանգեց ինձ՝ որ հայտնի իր մաղթանքը Ջենովային եւ նրա բոլոր հավատացյալներին»,- ասել է Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն՝ Սան-Լորենցո տաճարում աղոթքի ժամանակ:
Հռոմի պապը, որի աշխարհիկ անունը Յոզեֆ Ռատցինգեր է, ծագումով գերմանացի է:




























