«Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետության» զինյալները հրապարակել են տեսանյութ, որտեղ երիտասարդ կնոջը դավաճանության համար կապկպում են եւ տանում մահապատժի: Կնոջ վրա քար նետող տղամարդկանց շարքում է նաեւ նրա հայրը, նշում է LifeNews-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձայնագրությունն արվել է սիրիական Համա քաղաքում: Մահապատժի մասնակիցներից մեկը կնոջը մեղադրում է, իսկ կինը խնդրում է ներել իրեն: Կնոջը կոչ են անում պահպանել «դիմացկունությունը», որովհետեւ իսլամի օրենքներով միայն տառապանքի միջոցով մահն  է աստծուն հաճելի: Հարցին՝ պատրա՞ստ է, արդյոք նա մահվան, կինը պատասխանում է  «Այո»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կնոջ հայրն է ընտրել ամենամեծ քարը, որը եւ, ենթադրաբար, սպանել է կնոջը: