Կանադական Էդմոնտոն քաղաքի փողոցներում բնակվող թափառաշրջիկը գերել է համացանցի օգտատերերին դաշնամուրային կատարմամբ: Ռայան անունով տղամարդն ինքնուրույն է նվագել սովորել:
Նրա մասնակցությամբ տեսանյութը հոկտեմբերի 23-ին համացանցում տեղադրել է պատահական մի անցորդ: Հինգ օրվա ընթացքում այն ավելի քան 275 հազար դիտում է ունեցել:
Ըստ «Lenta.ru»-ի, տղամարդը պատմել է, որ 30 տարի անօթեւան է: Նա ընդգծել է, որ դաշնամուր նվագել սովորել է լսողությամբ եւ զգացողությամբ: Կանադացին բացատրել է, որ դա իրեն ստիպել է հետաքրքվել արվեստով:
Թե որքան հաճախ է Ռայանը «համերգներ տալիս», չի նշվում: Սակայն հայտնի է, որ նա Չերչիլ-սքվերում է, որտեղ էլ դաշնամուր են տեղադրել:
Հոլովակը դիտած օգտատերերը գրել են, թե հույս ունեն, որ նոր տաղանդի շնորհիվ Ռայանի կյանքը կկարգավորվի: Նրանք խորհուրդ են տվել որպես երաժիշտ աշխատանքի անցնել որեւէ ռեստորանում կամ այլ կերպ օգտագործել տաղանդը:











