Թուրքիայի կողմից հովանավորվող այսպես կոչված «Ազատ սիրիական բանակի» 3 զինյալ են վիրավորվել հենց Թուրքիա-Սիրիա սահմանի վրա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական զինված ուժերի՝ փեշմերգայի 150 հոգանոց ջոկատի՝ Քոբանի մտնելուց առաջ Թուրքիան Քոբանի է ուղարկել թուրքական իշխանությունների կողմից ստեղծված եւ հովանավորվող այսպես կոչված «Ազատ սիրիական բանակի» զինյալներին, սակայն նրանց ուղղությամբ հենց սահմանի վրա կրակ են բացել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, ինչի հետեւանքով  3 զինյալ վիրավորվել է եւ արագ հետ տեղափոխվել Թուրքիա՝ բուժման նպատակով։

Իսլամիստների կողմից Սիրիա-Թուրքիա անցակետը թիրախի տակ վերցնելուց հետո փոփոխություններ են տեղի ունեցել դեպի Քոբանի անցնել ցանկացող քրդական փեշմերգայի եւ «Ազատ սիրիական բանակի» ծրագրերում։