Թուրքիայում Քոբանիի հետ կապված բողոքի գործողությունների ժամանակ Վանում ոստիկանները զրահապատ մեքենայով քաղաքացիներին պատկանող երկու մեքենաները հրել են դեպի այրվող մեքենան։
Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ այս տարվա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին իսլամիստների կողմից Սիրիայի քրդաբնակ Քոբանիի հարձակման դեմ Թուրքիայում բողոքի գործողությունները ճնշելու ժամանակ Վանում ոստիկանները անթույլատրելի քայլեր են արել՝ միտումնավոր վնաս պատճառելով քաղաքացիների գույքին։
Քաղաքացիները հեռախոսների տեսախցիկներով ֆիքսել են, թե ինչպես են 2 ոստիկան զրահապատ մեքենայով դեպի այրվող մեքենան հրում քաղաքացիներին պատկանող 2 մեքենա։ Նույն պահին մեկ այլ ոստիկան էլ գազային ռումբեր է արձակել բողոքի գործողությունների վայրից հեռու գտնվող բնակարանների պատուհանների ուղղությամբ։
Թուրքիայի ՆԳ նախարարությունը հիշյալ տեսանյութերի հետ կապված հետաքննություն է սկսել՝ անմիջապես ազատելով տեսանյութի մեջ գտնվող ոստիկաններին։











