Մեքսիկայում մեծ մենամարտի ժամանակ պոկել են մենամարտող աղջկա ականջը, հաղորդում է LifeNews-ը:
Մենամարտը, որը տեղի է ունեցել Ջեսիքա Այի եւ Լեսլի Սմիթի միջեւ, ընդհատել են արդեն 2-րդ րոպեին: Ջեսիքայի հարվածից հետո նրա հակառակորդի ականջից արյուն է եկել:
«Հենց ես տեսա, որ հակառակորդիս ականջից արյուն է գալիս, սկսեցի նորից ու նորից հարվածել այդտեղ՝ դա դարձնելով իմ հարձակման հիմնական թիրախը»,-ասել է Ջեսիքան Այը:
Մրցավարները դադարեցրել են մարտը, քանի որ մտածել են, որ Սմիթի համար դա կարող է ավարտվել լուրջ վնասվածքով: Ջեսիքային տեխնիկական հաղթանակ է շնորհվել:
Միաժամանակ Լեսլի Սմիթը անարդար է համարել նման արդյունքը. Չնայած բժիշկների արգելքին, նա պատրաստվում էր շարունակել մարտը:











