Գիտնականները պարզել են, որ ծովափոկերը բռնաբարում են պինգվիններին, Անտարկտիդայի ափամերձ Մարիոն կղզում: Հարավաֆրիկյան գիտնականներն առաջին անգամ նման բան նկատել էին դեռ 2006թ.: Այն ժամանակ դա համարել էին երիտասարդ, չբավարարված առանձնյակի անփորձության հետեւանք կամ պատահականություն:

Սակայն հաջորդ երկու տարիներին հետազոտողները կղզու տարբեր հատվածներում եւս երեք նմանատիպ դեպք են արձանագրել, հաղորդում է Lenta.ru-ն: Թռչնի սեռը գիտնականները չեն կարողացել պարզել:

Բոլոր իրադարձությունները զարգացել են նույն սցենարով, ծովափոկերը հետապնդել, բռնել եւ բռնաբարել են պինգվիններին: Սովորաբար ծովափոկերը ազատ են արձակում իրենց զոհերին, բայց վերջին դեպքում սեռական ակտից հետո պինգվինին կերել են:

Մարիոն կղզում արձանագրվածը տարբեր դասերի կենդանիների (կաթնասունների եւ թռչունների) միջեւ սեռական ակտի՝ գիտնականներին հայտնի միակ դեպքն է: Գիտնականներն առայժմ դժվարանում են բացատրել այդ երեւույթը: