Ice Bucket Challenge բարեգործական արշավի շրջանակում ռուսաստանցի գիտնական Անտոն Կոնովալովն իր վրա հեղուկ ազոտ է լցրել, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ Կոնովալովը իր վրա հեղուկ ազոտը, որի ջերմաստիճանը - 195 աստիճան Ցելսիուս էր, լցրել է՝ ասելով, թե հավատում է, որ ոչ մի վատ բան չի լինի:
Կոնովալովը աշխատում է Կրասնոյարսկի հեղուկ ազոտի արտադրման գործարանում:
2014թ. Ice Bucket Challenge առցանց մարտահրավերը լայն տարածում էր գտել աշխարհի օգտատերերի շրջանում: Ֆլեշմոբի նպատակն էր ուշադրություն հրավիրել կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների վրա:











