Թուրքիայի Անթալիա նահանգի արդյունաբերական շրջանում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 2 բանվոր։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի արդյունաբերական շրջանում գտնվող տեքստիլի ֆաբրիկայում դեռեւս չճշտված հանգամանքներում պայթյուն է որոտացել։
Պայթյունի հետեւանքով ֆաբրիկայում աշխատող 2 բանվոր տեղում մահացել է, 17 աշխատակիցներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։











