2 հուլիսի, Յոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն
Մրցավար` Օլեգարիու Բենկերենսա (Պորտուգալիա)
Մունտարի, 45+2 (0:1), Ֆորլան, 55 (1:1)
Հետխաղյա 11մ: Ֆորլան – 1:0; Ասամոա Գյան – 1:1; Վիկտորինո – 2:1; Ապիա – 2:2; Սկոտի – 3:2; Ջոն Մենսա – 3:2 (դարպասապահ); Պերեյրա – 3:2 (շեղ); Ադիյա – 3:2 (դարպասապահ); Աբրեու – 4:2.
Աներեւակայելի ծանրության դիմակայություն ստացվեց քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում: Ուրուգվայի եւ Գանայի հավաքականները բացարձակ հավասար խաղում հաղթողին ի հայտ բերեցին միայն հետախաղյա 11 մետրանոցներով: Թեեւ 121-րդ րոպեին Գանան արդեն ստացել էր 11 մետրանոցի իրավունք. Սուարեսը ձեռքով գնդակը դուրս բերեց դարպասից եւ հեռացվեց, իսկ Ասամոա Գյանը հարվածեց հորիզոնական դարպասաձողին:
Այս խաղում ֆավորիտ էր համարվում Ուրուգվայի հավաքականը, սակայն հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Առաջին խաղակեսին ավելացրած երկրորդ րոպեին Մունտարին հեռու տարածությունից անակնկալի բերեց դարպասապահ Մուսլերային: Ընդմիջումից հետո Դիեգո Ֆորլանը տուգանայինից հավասարեցրեց հաշիվը: 1:1 հաշիվը պահպանվեց մինչեւ հիմնական ժամանակի ավարտը: Լրացուցիչ 30 րոպեները եւս ի հայտ չբերեցին հաղթողին:
Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Ուրուգվայը, 4:2 եւ կիսաեզրափակիչում կհանդիպի Հոլանդիայի հավաքականի հետ:




























