6 հուլիսի, Քեյփթաուն, Գրին Փոյնթ ստադիոն

Մրցավար` Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)

Վան Բրոնքհորսթ, 18 (0:1), Ֆորլան, 41 (1:1), Սնեյդեր, 70 (1:2), Ռոբեն, 73 (1:3), Մաքսի Պերեյրա, 90+2 (2:3)

Հոլանդիայի 25 հանդիպումների անպարտելի շարքը շարունակվում է: Բերտ վան Մարվեյկի թիմը հարյուրտոկոսանոց արդյունքով աշխարհի առաջնության եզրափակիչում է` երրորդ անգամ պատմության մեջ: 1974-1978թթ հոլանդացիները բավարարվել են փոխչեմպիոնի տիտղոսով:

Իսկ Հարավային Աֆրիկայում պարտվեց վերջին ոչ եվրոպական թիմը` 2:3 հաշվով: Հոլանդիայի հաղթանակի սկիզբը դրեց թիմի վետերան Ջիովանի վան Բրոնքհորսթի հեռվից խփած փայլուն գոլը: Ուրուգվայցիները պատասխանեցին Դիեգո Ֆորլանի ոչ պակաս գեղեցիկ դիպուկ հարվածով:

Դրանից հետո հարավամերիկացիները դիմացան մինչեւ 70-րդ րոպեն: Երեք րոպեում Հոլանդիան երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Նախ Ուեսլի Սնեյդերը հարվածեց հեռավոր անկյունը եւ չվրիպեց, ապա թիմի առաջատար Արիեն Ռոբենը հաղթական վերջակետ դրեց: Ճիշտ է դրանից հետո Ուրուգվայը Մաքսի Պերեյրայի գոլի շնորհիվ ավելացված ժամանակում կրճատեց տարբերությունը, սակայն հավասարեցնելու ժամանակ չմնաց: Մեզ սպասվում է եվրոպական եզրափակիչ: Վաղը երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները: