Ոստիկանությունը բացահայտել է մեկ տարի առաջ Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած սպանությունը:
Փետրվարի 19-ին ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Տաշիրի բնակիչ Արմեն Խանաղյանն օգտագործում է նախորդ տարվա հունվարի 27-ին նույն քաղաքում սպանված կնոջ հեռախոսին նմանվող հեռախոս: Արմեն Խանաղյանը ձերբակալվել է եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: Նա պատմել է, որ ճանաչել է Զոյա Մկրտչյանին, որն իրեն պարբերաբար պարտքով գումար է տվել: Արմեն Խանաղյանը պատմել է, որ հերթական անգամ, երբ գնացել է պարտքով գումար խնդրելու, կինը հրաժարվել է տրամադրել, նա էլ բութ գործիքով 8 անգամ հարվածել է կնոջ գլխին, այնուհետեւ տանը գումար չգտելով հեռախոսը վերցրել ու հեռացել:
Արմեն Խանաղյանը կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











