Գյումրիի բնակիչ, գողության համար 3 անգամ դատապարտված Միսակ Կեցմոնյանը մեղադրվում է ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու մեջ:

Փետրվարի 25-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները Շիրակի մարզի Հայկավան եւ Ոսկեհաս գյուղերի խաչմերուկից բերման են ենթարկել 55-ամյա Միսակ Կեցմոնյանին, որի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց եւ ներարկիչներ:

Փաստի առթիվ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: