Վանաձոր քաղաքի բնակիչներ 24-ամյա Կարեն Գեւորգյանը եւ 21-ամյա Սերժիկ Աղաջանյանը մեղադրվում են գողություններ կատարելու մեջ:

Վանաձորում վերջին ամիսներին գիշերային գողություններն ավելացել էին. անհայտ անձը կամ անձինք գողանում էին մեքենաների տարբեր մասեր:

Ոստիկանության աշխատակիցները, սակայն, մարտի 17-ին հայտնաբերել են քաղաքի ողջ տարածքով գողություններ կատարողներին: Նրանք Վանաձորի բնակիչներ Կարեն Գեւորգյանն ու Սերժիկ Աղաջանյանն էին: Պարզվել է, որ երիտասարդներն այս տարվա ընթացքում ավելի քան 40 գողություն էին կատարել՝ ձայնարկիչներ, մարտկոցներ, գազաբալոններ:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: