ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ ապրիլի 9-ին, կրկին զվարճացրել է պատգամավորներին, երբ հերթական անգամ չի կարողացել արտաբերել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունը։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակների անուններն ընթերցելիս Գալուստ Սահակյանը սխալ է արտասանել պատգամավորի ազգանունը՝ «Էնֆիջյան», ինչը ծիծաղի պոռթկում առաջացրեց դահլիճում։
«Էլի սխալ ասեցի՞»,- ժպիտով ասաց ԱԺ նախագահը, ապա «հանճարեղ» առաջարկությամբ հանդես եկավ՝ բոլորի ազգանունները փոխել, դարձնել հայերեն, ինչը կրկին ծիծաղի առիթ դարձավ պատգամավորների շրջանում։











