Օդեսայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Փառքի ծառուղում դիմավորել են «Փառք Ուկրաինային», «Ֆաշիզմը չի անցնի» եւ «Մարդասպան» բացականչություններով։ ԱՅս մասին գրում է Թայմերը։

Նշենք, որ նախագահը ժամանել էր Օդեսա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օդեսայի ազատագրման համար զոհված նավաստիների հիշատակը հարգելու համար։ Նրան դիմավորել են ինչպես համախոհները, այնպես էլ ընդդիմադիրները։

Պորոշենկոն հանդիսավոր արարողությամբ ծաղկեպսակ է դրել զոհերի հուշարձանին եւ կարճ ժամանակ անց հեռացել։