2027 թվականի Հայաստանի պետական բյուջեի ծախսային ամենախոշոր ուղղություններից մեկը լինելու է կենսաթոշակային ապահովումը: Այս մասին նշված է գալիք տարվա պետբյուջեի նախագծում:

Այդ նպատակով կհատկացվի շուրջ 674 միլիարդ դրամ, ինչը մոտ 60 միլիարդ դրամով գերազանցում է պաշտպանական ծախսերի համար նախատեսված 613,8 միլիարդ դրամը: Այսպես, ըստ նախագծի՝ Պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն կկազմի 616,5 միլիարդ դրամ, որից 613,8 միլիարդը կուղղվի «ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում և արտաքին թշնամուց պետական սահմանների պաշտպանություն» ծրագրին:

Միաժամանակ, ՊՆ բյուջեից ավելի քան 1 միլիարդ դրամ կհատկացվի ռազմաբժշկական սպասարկմանն ու բժշկական ծառայություններին: