Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը քայլ առ քայլ կփոխանցվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությանը։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս գործընթացը պետք է բարեփոխումների որոշակի ճանապարհ անցնի»,– հավելել է վարչապետը։
Հիշեցնենք, որ հայ սահմանապահներն արդեն իրենց վերահսկողության տակ են վերցրել պետական սահմանի որոշ հատվածներ ու անցակետեր, որոնք նախկինում սպասարկում էին ռուս սահմանապահները։ Դրանց թվում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ», ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» և «Ախուրիկ» անցակետերը։ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելու գործընթացը փուլային բնույթ է կրում և կապված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ռեսուրսների ու կարողությունների զարգացման հետ։




























