Ոստիկանությունը փնտրում է ապրիլի 9-ին Շենգավիթ վարչական շրջանում գողություն կատարած անձին:

Ապրիլի 9-ին Երեւանի Մանանդյան փողոցի 23Ա տուն մտած անձը տնից վերցրել է 200 հազար դրամանոց նավիգատոր սարքավորում, բջջային հեռախոս, դրամապանակ եւ 30 հազար դրամ եւ դիմել փախուստի:

Տարածքը հսկող տեսախցիկները ֆիքսել են գողությունը կատարած անձին:

Ոստիկանությունը խնդրում է տեսանյութում առկա տղամարդուն ճանաչողներին դիմել ոստիկանության Շենգավիթի բաժին կամ զանգահարել 1-02:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: