Երուսաղեմում Իսրայելի թանգարանում աշխարհի ամենափոքր Ավետարանն են ցուցադրել: 0.04 քառակուսի միլիմետրը 20 նանոմետր չափսով գիրքը հավասար է ասեղի եզրի չափսին:

Ոսկեզօծ միկրոսխեմայի վրա փորագրված Ավետարանը պատրաստվել է իոնային փնջի ուղղորդված կիրառմամբ: Ընդհանուր առմամբ, գրքում եբրայերենով գրված շուրջ 1.2 մլն նիշ կա:

BBC News-ի փոխանցմամբ, թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրության շրջանակում այցելուները հնարավորություն կունենան մանրադիտակի օգնությամբ կարդալ Ավետարանը: