Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները  ապօրինի թմրամիջոցների հերթական շրջանառության դեպքն է բացահայտել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ֆինանսների նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ, ապրիլի 16-ին մայրաքաղաքի Դրոյի փողոցից բերման են ենթարկել Օնիկ Աղայանին, որը կասկածվում է ապօրինի թմրանյութերի շրջանառության մեջ:

«Մեջը դուխի ա ու երեխու շորեր, ուրիշ չգիտեմ՝ ինչ կա, ինձ էլ ա հետաքրքիր, թե ինչ կա մեջը»,- ոստիկաններին ասել է նա, երբ տանը հայտնաբերել են ծանրոց:

Պարզվել է, սակայն, որ Ֆրանսիայից ուղարկված ծանրոցում առկա է փափուկ խաղալիք, որի մեջ կա թմրանյութ:

Հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: