Շուշին ազատագրելը մեզ համար հարսանիք եւ ուրախություն էր: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, որը Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի օրվա առնչությամբ Արցախի հերոսամարտի զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն: 

«Շուշին ռազմական մեծ նշանակություն ուներ Ղարաբաղի համար: Շուշիից հետո համ էլ իրանց դուխն ընկավ, մեր հաջողությունները սկսվեցին, սկսեցինք ազատագրել շատ տարածքներ, մաքրել դրանցից: Իհարկե, մեծ արժեք ա Շուշին»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ Ալիեւն ասել է՝ ուզում է Շուշիում նամազ անել, Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Թող իրա կնկա վրա նամազ անի»: