Հայաստանին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի հետ մայիսի 8-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի մասին: Այսօր մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում ոստիկանապետը նշեց, որ իր կարծիքով Երանոսյանը լուրջ հետեւությունններ կանի:

«Երանոսյանն իր անցած ուղին ունի, իր առանձնահատկությունը, ես խոսել նրա հետ, ինքն էլ է մեկնաբանություն տվել, եւ այսքանով եկեք փակենք այս հարցը: Կարծում եմ՝ նա լուրջ հետեւություններ կանի», ասաց ոստիկանապետը, նշելով որ այս հարցն էլ են ուռճացնում:

Նշենք, որ ոստիկանապետին Հաղթանակի զբոսայգում ուղեկցում էր Լեւոն Երանոսյանը, որին ոստիկանապետն արգելեց լրագրողների հոտ զրուցել:

«Ես քեզ արգելում եմ շփվել լրատվամիջոցների հետ, ես քո փոխարեն ամեն ինչ ասել եմ»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Yerkir.am-նկարահանել էր, թե ինչպես է Լեւոն Երանոսյանը իրեն մոտեցող մուրացկան կնոջը վիրավորում.«Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»: