Քիչ առաջ Հաղթանակի զբոսայգի այցելեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, ՀԱԿ խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները Հաղթանակի զբոսայգի այցելեցին ԲՀԿ անդամների այցելությունից հետո: Նրանք իրար չողջունեցին, անտարբեր անցնելով իրար կողքով:

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց լրագրողների հետ զրուցել մայիսյան հաղթանակների մասին:

Նշենք, որ մարդկանց հոսքը Հաղթանակի զբոսայգի շարունակվում է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am