Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկում է Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին մայիսի 14-ին ՀՀ Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ԵՏՀ կոլեգիայի անդամ, առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։ Նա նշեց, որ այս թեմայի մասին առաջին անգամ է բարձրաձայնվում։

«Իրանական կողմը վերջերս էր հանդես եկել նման նախաձեռնությամբ, եւ դա աջակցություն էր գտել ԵՏՄ բոլոր անդամների կողմից գերատեսչությունների փորձագետների մակարդակով։ Շուտով մենք պլանավորում ենք անցնել համատեղ ուսումնասիրությունների եւ դրան հաջորդող բանակցությունների փուլին»,- ասել է ԵՏՀ նախարարը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ԵՏՀ-ն  հայկական բիզնեսի եւ  կարգավորող մարմինների հետ նախագծեր կիրականացնի նման բանակցությունների համար մոտեցում մշակելու համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանը Իրանի հետ սահման ունեցող միակ ԵՏՄ անդամն է, որը այդ երկրի հետ առեւտրի մեծ փորձ է կուտակել։