Բաքվում բնակելի շենք է այրվում, կան զոհվածներ։

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այրվում է Ազադլիգ պողոտայի բարձրահարկերից մեկը։ Ըստ տեղեկատվության, հրդեհվել է շենքի պլաստիկե երեսպատումը։

Ներկայումս շենքում իր փոքրիկ երեխայի հետ գտնվում է լրագրողուհի Սեւինջ ֆեդաին։ Նրան ու երեխային դեռ չեն տարհանել։

Շենքի բնակիչներից մեկը նետվել է այրվող տան պատուհանից եւ մահացել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։