Ազգային ժողովի մոտ հավաքված նաիրիտցիներին քիչ առաջ մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հավաքվածները Փաշինյանին խնդրեցին վաղը՝ մայիսի 20-ին, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցնել իրենց աշխատավարձերի պարտքի մասին: Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, նշեց, որ ինքն այլ հարց է պատրաստել:
«Աշխատանքային հանդիպումների ժամանակ այդ հարցը կբարձրացնեմ»,- ասաց պատգամավորը եւ հեռացավ:
Ցուցարարները նույնպես հեռացան՝ հայտարարելով, որ մայիսի 20-ին հավաքվելու են ԱԺ-ի դիմաց:
Նշենք, որ մայիսի 19-ին վաղ առավոտից նաիրիտցիները հավաքվել էին Նախագահական նստավայրի դիմաց եւ պահանջում էին իրենց աշխատավարձերի պարտքերի մարում եւ գործարանի վերագործարկում:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
.jpg)











