Ադրբեջանի մայրաքաղաքի 16 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է մահացել, 63 հոգի վիրավոր է:

Ադրբեջանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը հաղորդել է, որ զոհերից երեքը երեխաներ են, որոնք խեղդվել են ծխից:

Ըստ 1news.az-ի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքի վայրում օպերատիվ շտաբ է ստեղծել:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի խոսքով, նախնական տվյալների համաձայն, հրդեհի պատճառ են դարձել շինության երեսպատման ժամանակ օգտագործված անորակ նյութերը: