Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ի մոտ Նաիրիտցիների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները չթույլատրեցին փակցնել  «Արթուր Բաղդասարյան, Աշոտ Կարապետյան, Վալերի Օսիպյան, Վլադիմիր Գասպարյան. Հանցագործ աշխարհի հասարակայնության հետ կապերի գլխավոր պատասխանատուներ» պաստառը։

«Ոստիկաններ, դուք Գասպարյանի շնիկներն եք։ Ընդամենը մի պաստառ եմ ուզում փակցնել այստեղ, բայց 3 հոգի հավաքվել եք շուրջս։ Ու՞ր էիք երբ Հարսնաքարում սպանեցին Վահե Ավետյանին։ Մինչեւ Նեմեցից թույլտվություն չստացաք, չմտաք ներս։ Ու՞ր էիք երբ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի տղան երիտասարդի աչքն էր հանում»,-ասաց նա։

Նշենք, որ ոստիկաններն այդպես էլ չթույլատրեցին նրան պաստառը փակցնել ճաղավանդակներին, սակայն նրան չհեռացրեցին ԱԺ-ի մոտից։