Ոստիկանները մայիսի 5-ին Հալաբյան փողոցից բերման էին ենթարկել Երեւանի բնակիչ 34-ամյա Սարգիս Վիրաբյանին րոպեներ առաջ գողություն կատարելու կասկածանքով։
Նրա մոտ հայտնաբերվել են ձեռնոցներ, գլխարկ եւ մի թերթիկ, որի վրա խանութի հնարավոր մուտքուելքի գծապատկերն էր։
Բերման ենթարկվածը խոստովանեց, որ նույն օրը գնումներ անելու պատրվակով երեկոյան մտել էր խանութ եւ օգտվելով վաճառողուհու զբաղված լինելուց թաքնվել էր պահեստում։ Սպասել էր 3 ժամից ավելի, մինչեւ խանութը փակվել էր։ Աշխատակցուհու հեռանալուց հետո դուրս էր եկել եւ փորձել գողություն կատարել, սակայն գործել էր անվտանգության համակարգը, իսկ աշխատակցուհին հասցրել էր հետ վերադառնալ։ Նա ձերբակալավել էր իրեն հետապնդող աշխատակցուհու եւ ոստիկանի ջանքերով։
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն։











