Գորիսի մանկական զբոսայգում մայիսի 16-ի երեկոյան, երկու երիտասարդներ վիճել են, որն ավարտվել է դանակահարությամբ:  Ոստիկանության Գորիսի բաժին Գորիս բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը աջ արմունկի, աջ ձեռքի 4-րդ եւ 5-րդ մատների կտրած վերքերով, քերծվածքներով երիտասարդ են տեղափոխել իրենց մոտ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վիրավորը տեղեկացրել է` իբր վնասվածքն ստացել է ընկնելու հետեւանքով: Պարզվել է, որ տուժողը, որն այգում գործող սրճարաններից մեկի մենեջերն է եղել, այդ օրը վիճել է սրճարանի մշտական հաճախորդներից ոմն Գագիկի հետ: Քրեական հետախույզները ճշտել են Գագիկի ինքնությունը: Նա Գորիսի Սյունիքի փողոցի բնակիչ Գագիկ Վարդանյանն էր:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին, Գագիկ Վարդանյանը կամովի ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին եւ տվել  խոստովանական բացատրություն: Տուժողից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատական-բժշկական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում.