Լոնդոնում մոնոցիկլիստն ընկել է 12 տոննա քաշով, ուղեւորներով լի երկհարկանի ավտոբուսին անիվների տակ: Տղամարդը լրջորեն տուժել է, բայց նրան առաջին բուժօգնություն տրամադրելը բարդ է եղել, քանի որ մնացել է ավտոբուսի տակ: Անգամ անհասկանալի է եղել, թե ինչպես կարող են հատուկ տեխնիկայի օգնությամբ նրան դուրս բերել ավտոբուսին տակից: Տղամարդուն օգնել է լոնդոնցիների կոլեկտիվ բանականությունը եւ հոգատարության ուժը:
Տասնյակ մարդիկ մոտեցել են տեսնելու, թե ինչ է տեղի ունեցել, եւ նրանցից մեկն առաջարկել է ընդհանուր ուժերով փորձել բարձրացնել ավտոբուսը: Օգնության են շտապել նաեւ հարեւան սրճարաններում գտնվող մարդիկ: Արդյունքում նրանք արել են անհնարը՝ ավտոբուսը մոտ մեկ մետր տեղաշարժել են:
Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով լոնդոնյան Evening Standard պարբերականը:











