Հոլանդական Philips ընկերությունը, որը ներկայում մասնագիտանում է լուսավորող սարքերի եւ նժշտական սարքավորումների մշակման ոլորտում, լուսադիոդներով Luminous Carpet «խելացի» գորգ է մշակել: Այս մասին նշված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Նման գորգ ստեղծելու գաղափարը Philips-ինն ու Tandus Centiva-ինն է: «Խելացի» գորգը երկու շերտ ունի. փափուկ ծածկույթ եւ լուսադիոդներով շերտ: Դրանք որոշում են տարածքում մարդու դիրքը եւ անհրաժեշտ լուսավորություն միացնում, ասենք՝ տարբեր առարկաներ մատնանշող սլաքների տեսքով:

Ըստ Gazeta-ի, ընկերությունը հույս ունի, որ նոր մշակումը կարող է օգտագործվել ոչ մեծ գրասենյակների, հյուրանոցների, ինչպես նաեւ թանգարանների, օդանավակայանների եւ մարզադաշտերի ինտերիերում: