Indiegogo հարթակում Blu բջջային հեռախոս է հայտնվել, որը կարելի է օղակաձեւ ճկել եւ ձեռքին կրել, այնուհետեւ շտկել: Այն մշակել է Ավստրալիայից սթարթափեր Դարել Փիթը: Նրա խոսքով, հեռախոսը սմարթֆոնի հզորություն ունի եւ նույնքան ճկուն է, որքան խելացի ժամացույցները:
Հեռախոսը հզոր Snapdragon 810 պրոցեսոր ունի, 2 Գբ օպերատիվ հիշողություն եւ 128 Գբ-անոց ներկառուցվող հիշողություն: Այն նաեւ հագեցած է Bluetooth-ով, Wi-Fi-ով, GPS-ով:
Ըստ RG-ի, սմարթֆոնը 5.3 մատնաչափանոց F-OLED էկրան կունենա, կկարողանա աշխատել GSM, 4G, LTE, HSPA ցանցերում:
Ճկուն սմարթֆոնի արդյունաբերական մշակման համար հեղինակը պետք է 1 մլն դոլար հավաքի:











