Տեսանկարահանող սարքը արձանագրել է խանութից կատարված գողությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տեսանյութում պատկերված անձն ապրիլի 23-ին Երեւանի Նար-Դոս փողոցի խանութներից մեկից գողացել է աշխատակցուհու բջջային հեռախոսը:

Ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել (010) 45 02 02 հեռախոսահամարով:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում: