Ջեյմս Քուքի ինստիտուտից ավստրալացի գիտնականները ձուկ են հայտնաբերել, որը կարող է մինչեւ 6 օր ցամաքում ապրել եւ շնչել: Metro-ի փոխանցմամբ, ոչ մեծ չափսի ձուկը ե՛ւ թոքեր, ե՛ւ խռիկներ ունի:
Կենսաբանների կարծիքով, եթե հայտնաբերված տեսակը բազմանա, իսկական աղետ կդառնա Ավստրալիայի էկոհամակարգի համար:
Ըստ Mignews-ի, այդ տարօրինակ ձուկը Պապուա-Նոր Գվինեայից է եւ սնվում է թռչուններով ու նույնիսկ իրենից ավելի խոշոր ձկներով:











