Ամերիկացին 1000-ձիաուժանոց, 1952թ. նմուշի բանակային Jeep Willys է սարքել, որով մասնակցում է դրեգ ռեյսինգի մրցումներին։
Ամենագնացն ունի 4,2 լիտր աշխատանքային ծավալով, General Motors ընկերության ութ մխոցանի շարժիչ, ուժանակ եւ ազոտի ենթօքսիդի փոխանցման համակարգ։
Քառորդ մղոնն այդ մեքենան անցնում է 7,1 վայրկյանում։











