Պետք չէ Բուդաղյաին գործով դատավարությունն օրինակ բերել։ Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

 «Ով ով, բայց մեր ազգը գիտի, թե ինչ բեջուրա կենդանի է  գեւորգկոստանյանական եւ աղվանհովսեփյանական իրավունքը»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2013թ. սեպտեմբերին ինքը բարձրացրել էր այն հարցը, թե ում կանչին է արձագանքել Ավետիք Բուդաղյանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ եւ մահացու վիրավորվել։

«Գլխավոր դատախազն ինձ ասում է, թե ով կանչել է, չի կանչել, էական չէ։ Շատ տարօրինակ պատասխան է։ Նման պատասխան կարող է տալ միայն իրավունքից կիլոմետրերերով հեռու գտնվող մարդը կամ նա, ով պրոֆեսիոնալ կերպով կոծկում է հանցագործությունները»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, թե շատ անհասկանալի է, թե ինչու դատարանը մինչեւ հիմա Խաչատրյանի թիկնապահների հեռախոսազանգերը գաղտնալսելու մասին որոշում չի կայացրել։

«Դրանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր դատարանն ու ԱԱԾ-ն, որ դատարանի որոշումը չի իրականացնում, թե տեխնիկական բարդությունների պատճառով չկան գաղտնալսումներ: Հիշեցնեմ, որ երբ հերթը ընդդիմության է հասնում, դուք օերերով պատրաստ եք լսել մեզ ու մեր մերձավորներին»,- հայտարարեց Փաշինյանը։

Դատարանը 5 ամիս չի կարողանում գտնել Սուրիկ Խաչատրյանի որդուն, որպեսզի պարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած խոշոր կռվին նրա մասնակցության հարցը։ «Օր օրի վրա նրա անունով ծանուցումներ են ուղարկում եւ «չեն կարողանում գտնել»։ Իսկ նա հանգիստ իր Brabus քշում է Երեւանի Պրոսպեկտի մայթերով: Ոստիկաններն իրենք էլ էին զարմացել իրենց դուխի վրա, որ բռնել էին, ու նրա մեքենան տարել ՃՈ տուգանային հրապարակ: Իսկ հետո  Նախագահականից Սերժ հոպարն ասում է, թե հանգիստ թողեք էդ երեխուն, հո չի՞ կերել ձեր մայթերը»,- հայտարարեց պատգամավորը։