Թուրքիայում խորքային պետության հետ կապերի մեջ գտնվող Huda par քրդական կուսակցության կից Yeni Ihya Der միության նախագահը Այթաչ Բարանը սպանվել է զինված հարձակման հետեւանքով։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում Yeni Ihya Der միության նախագահին սպանող զինված խմբի անդամները Դիարբեքիրի սրճարաններից մեկում գնդակահարել են եւս 3 հոգու։
Դիարբեքիրի նահանգապետը նշել է, թե զոհերը 2-ն են, ոչ թե 4-ը։
Huda par-ի նախագահ Մեհմեդ Հուսեյն Յըլմազը հայտարարել է, թե այս հարձակումները նպատակ ունեն քաոս ստեղծել եւ պահանջել, որ PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանդես գա պարզաբանմամբ, եթե PKK-ն չի այս հարձակումների հետեւում։











