Ազգային ժողովի հերթական նիստն այսօր՝ հունիսի 10-ին, անցնում է թեժ մթնոլորտում:
Նախ եւ առաջ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր գործընկերներին հորդորեց ուշադիր լսել, ապա անցնել կոռեկտության սահմանը: Իր հերթին, Ալեքսանդր Արզումանյանը պահանջեց գոնե այսօր իրեն թույլ տալ հարց ուղղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Վարչապետ նշանակվելուց առ այսօր ոչ մի հարց չեմ կարողացել ուղղել նրան, որովհետեւ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժն իր հարցերը նամակի տեսքով ուղարկում է, մինչեւ այդ հարցերի պատասխանները լինում են, ժամանակն ավարտվում է: Հորդորում եմ այդ մարդկանց բացել «Խրճիթ հեքիաթասրահ» հեռուստատեսային հաղորդում, որտեղ կարդան իրենց նամակները, իսկ մենք հարց տանք»,- ասաց պատգամավորը, որից հետո նիստերի դահլիճում շատերը բորբոքվեցին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված էր սաստել պատգամավորներին:
«Վայ հանգստացեք, չի լինի ըսենց»,- ասաց Գալուստ Սահակյանը, որից հետո պատգամավորները նորից չհանդարտվեցին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նորից հորդորեց բոլորին լինել կոռեկտության սահմաններում, իսկ ԱԺ նախագահն էլ հեգնանքով նշեց. «Հերոսացման գործընթացներն ընդհատեք եւ անցնենք առաջ: Լեւոն Զուրաբյան, հերոսացման գործընթացը շարունակվում է»:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների առաջարկած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:











