«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր՝ հունիսի 10-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ, 11 դեմ եւ 20 ձեռնպահ ձայներով:
Մինչեւ քվեարկության անցկացումը ԱԺ-ում լարված մթնոլորտ էր. նախագծի վերաբերյալ հակասություններ ունեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:
«Առաջին անգամ է, որ ընդդիմություն է կռվում իրար հետ, միշտ իշխանություն- ընդդիմություն են կռվել: Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»,- ասաց ԱԺ նախագահը:
Ի դեպ, դահլիճում լսվում էին գոռգոռոցներ, պատգամավորները միմյանց հորդորում էին «հանգստանալ»:











