Չինական լրատվական կայքերում Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված անիմացիոն տեսահոլովակ է հայտնվել, որում հեգնական շեշտադրումներ են ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Տեսանյութում անդրադառնում են Էրդողանի երազանքներին՝ երկիրը դարձնել նախագահական եւ դառնալ լիարժեք նախագահ, ինչպես նաեւ ցույց տալիս Էրդողանի կառուցած 1000 սենյականոց պալատը, որի զուգարանակոնքն ըստ պնդումների ոսկուց է։
Տեսանյութում ցույց են տալիս նաեւ, որ Էրդողանը վազում է դեպի հաղթանակ, սակայն կարմիր գիծը հասնելուց սանտիմետր առաջ նրա ոտքը բռնում է քրդական կուսակցության անդամը։
Տեսանյութում հատուկ տեղ է տված իշխող կուսակցության բռնություններին՝ ջրցան մեքենաներով ժողովրդին ցրելուն, քրդական կուսակցության քվեաթերթիկները գողանալուն եւ քվեարկությունից հետո լույսերի անջատման մեջ մեղադրվող էլեկտակայան մտած «կատուներին»։











