Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը նոր ապացույցներ է ներկայացրել, որ թուրքական իշխանությունները բացահայտ աջակցություն են ցուցաբերում Սիրիայում եւ Իրաքում անմարդկային կոտորածներով հայտնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին։

Cumhuriyet-ը ներկայացրել է տեսագրություններ, որոնցում ավտոբուսների թուրք վարորդները պատմում են թե ինչպես են ԻՊ-ի զինյալներին տեղափոխել Սիրիայի մի տարածքից մյուսը Թուրքիան որպես տրանզիտ ու անվտանգ ուղի ընտրելով։

Վարորդները պնդել են, որ իրենք համոզված են եղել, որ իրենք «պետական գործ են» անում, քանի որ ամեն ինչ խիստ վերահսկվում էր։