ԱՄՆ Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ հրազենային զենքից կրակոցներ են լսվել։ Այս պահին ոստիկանությունը փնտրում է չարագործներին, փոխանցում է AP-ն։
Reuters-ի ոստիկանական աղբյուրը հայտնել է, որ կեսգիշերին ինչ-որ մեկը կրակոցներ է արձակել միկրոավտոբուսից։ Ոստիկանները պատասխան կրակ են արձակել։
Չարագործի մեքենան հաջողվել է կանգնեցնել Հաթչինսի շրջանում, հայտնում է Yahoo News-ը։











