Եթե իշխանությունը ցանկանում է Դիլիջանը վերածել նոր ներդրումային ծրագրերի քաղաքի, թող հիշի՝ արդյոք նախկինում մինչեւ վերջ հասցրել է մյուս ճռճռան նախագծերը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով, նախկինում իշխանությունը ձգտում էր Դիլիջանը վերածել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, Գյումրին՝ տեխնոքաղաքի, անգամ այծի պանիրն էին ուզում բրենդ դարձնել։ «Եւ որտեղ է այծի պանիրը։ Բրենդ է դարձե՞լ, ինչպես Շանելը։ Եւ ի՞նչ է լինելու Դիլիջանի հետ։ Մտածում եք, թե օրինագիծ ընդունելով մարդիկ իրար հրմշտելով լցվելու են Դիլիջան»,- ասելէ  Զոհրաբյանը։