Սեւամորթ ամերիկուհին խափանել է Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին CNN հեռուստաալիքի ուղիղ եթերը, որտեղ սպիտակամորթ տղամարդը եկեղեցում 9 սեւամորթի էր գնդահակարել:

Լուրերի թողարկման ժամանակ Չարլսթոնից ուղիղ եթերում աշխատող լրագրողին սեւամորթ մի կին խանգարել է, որը հայտնվել է կադրում եւ սկսել զայրացած հարցեր ուղղել լրագրողին ու գոռալ:

Մի քանի վայրկյան անց հաղորդավարը հայտարարել է, որ հարկավոր է ընդմիջում անել, եւ Չարլսթոնից ուղիղ հեռարձակումը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում աֆրոամերիկացիների եկեղեցում հունիսի 17-ին հրաձգության հետեւանքում 9 մարդ է զոհվել, բոլորն էլ՝ սեւամորթ: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է 21-ամյա սպիտակամորթ Դիլան Ռուֆը: ԱՄՆ Արդարադատության նախարարությունն ատելության հողի վրա զանգվածային սպանության փաստով քրեական գործ է հարուցել: