Մեծ Բրիտանիայում պարաշյուտիստը փրկել է ընկերոջ կյանքը, որի պարաշյուտը չէր բացվել։ Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Ուայթհեվեն քաղաքի ավիաշոուի ժամանակ հազարավոր հանդիսատեսների աչքի առջեւ, հայտնում է ВВС-ն։

Հունիսի 19-ի երեկոյան ելույթ է ունեցել Red Devil բանակային պարաշյուտիստների խումբը։ Նրանցից մեկը սկսել է մեծ արագությամբ վայր ընկնել, իսկ ընկերը հասցրել է օդում բռնել նրան, եւ նրանք երկուսով բարեհաջող վայրէջք են կատարել։

Ինչպես գրում է Daily Mail-ը, պարաշյուտիստները ցատկել են 300 մ բարձրությունից, եւ չբացված պարաշյուտի տերը դժվար թե կենդանի մնար, փոխանցում է NEWSru.com-ը։